Հունիսի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու «Մասիս» երիտասարդաց միությունը՝ հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
Երիտասարդները երկար ժամանակ տրամադրեցին մանկատան սաների հետ խաղալուն և շփվելուն: Երեխաներն անչափ ուրախ էին այցելության համար. նրանց հաճախ են այցելում Արարատյան Հայրապետական թեմի համայնքների անդամներն ու հոգևորականները, համատեղ այցելություններ ու ուխտագնացություններ կազմակերպում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին