Կյանքում առաջին նվերը նորածինները ստացան ծննդատանը

Կյանքում առաջին նվերը նորածինները ստացան ծննդատանը

Հունիսի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնի առթիվ թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և թեմի երիտասարդաց միությունների անդամներն այցելեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատուն: Նրանք նորածինների համար մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և Հայ Եկեղեցու առաջին խորհրդի մասին պատմող թերթոններ էին պատրաստել: 

 

Նորածնային բաժնի վարիչ Միրցա Սևաչերյանի ուղեկցությամբ Տեր հայրը երիտասարդների հետ շրջեց սենյակներում, ներկայացրեց Տիրամոր տոնի և մկրտության խորհուրդը՝ բոլոր նորածիններին ու նրանց մայրերին փոխանցելով Նավասարդ Սրբազանի օրհնությունը:
Ծնողները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և խոստացան հնարավորինս շուտ մկրտել իրենց երեխաներին:
Նախաձեռնությունն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններինն է. նրանք Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելում են ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:

 

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-19
×