Օրհնվեց դպրոցի խաչքարը

Օրհնվեց դպրոցի խաչքարը

Մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանն օրհնեց Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է դպրոցի անվանափոխության 50-ամյակին: Խաչքարը կանգնեցվել է Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանի մեկենասությամբ: 

 

Արարողությաւնը ներկա էին դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, ուսուցիչներ, Աջափնյակ համայնքի բնակիչներ: Տնօրենի խոսքով` իրենց համար կարևոր նշանակություն պիտի ունենա այս խաչքարը, որն օրհնվեց Հայ Առաքելական Եկեղեցու ծեսով: Պատանիներն ամեն օր դպրոց գալիս պիտի անցնեն նրա մոտով` արժևորելով մեր հոգևոր մշակույթն ու կրթությունը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-05-26
×