Ուխտագնացություն ու օգնություն Արցախի սահմանապահներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ուխտագնացություն ու օգնություն Արցախի սահմանապահներին

Ուխտագնացություն ու օգնություն Արցախի սահմանապահներին

Մայիսի 7-9-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ` արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ, կազմակերպեց եռօրյա ուխտագնացություն դեպի Արցախ՝ իր հետ տանելով Թեմի եկեղեցական համայնքների կողմից հանգանակված օգնությունը զինվորների և սահմանամերձ բնակիչների համար:


Ուխտագնացները Ստեփանակերտում հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում ու ստացան թեմի առաջնորդ Գերնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը:


Ուխտավորները երեք օրերի ընթացքում այցելեցին Ստեփանակերտի, Շուշիի եկեղեցիներ, Դադիվանք, Գանձասար, Ամարաս: Տեր հայրը վերջին երեք եկեղեցիներում Ս. Պատարագ մատուցեց: Կատարվեց նաև Անդաստանի կարգ:


Թեմի համայնքների կողմից հանգանակված օգնությունը` սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, ուխտավորները Աղդամում և Մարտակերտում բաշխեցին սահմանապահներին: Սա արդեն 8-րդ խումբն էր, որ օգնություն էր տանում Արցախ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-05-09
×