Մայիսի 12-ին` երեկոյան ժամերգության ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ` Արցախյան քառօրյա պատերազմի առաջին զոհերի քառասնօրեքի առիթով:
Ցավոք, դեռ մի քանի օր պիտի փաստենք մեր նահատակված զինվորների մահվան քառասուներորդ օրը… Զինվորներ, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով պահեցին Հայրենի հողը… Հերոսներ, ովքեր գիտակցված` իմացյալ մահով զինվորագրվեցին Երկնքի արքայությանը:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Թող Աստված մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` կորցրած թանկ կյանքերի համար և թող խաղաղության պարգևի մեր Հայրենիքին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին