Մայիսի 10-ին` Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում:
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը երիտասարդ մի զույգ էր, ով ցանկություն էր հայտնել անանուն կերպով օգնել անապահով 50 ընտանիքների երեխաների:
Մինչ նվերների հաձնումը Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանը և Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանը Բժշկության կարգ կատարեցին և բոլոր ընտանիքիների անունից շնորհակալություն հայտնեցին բարերարներին:
«Բարերարները մեր եկեղեցու հավատավոր զավակներից են: Նրանք ցանկություն ունեին ինչ-որ բարի գործ կատարել, որի կարիքն ունեն այստեղ հավաքված 50 ընտանիքների երեխաները: Վերջիններիս տրամադրվեց հագուստ, կոշիկ և առաջին անհրաժեշտության պարագաներ», - ասաց Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանը:
Երեխաների օրն ուրախ դարձնելու համար հրավիրվել էին նաև հեքիաթների հերոսներ և մանկական ավտոբուս, որոնք եկեղեցու բակում գեղեցիկ տոն էին կազմակերպել երեխաների համար:
«Այս փոքրիկ ուշադրությունն անգամ շատ կարևոր է մեզ համար: Շնորհակալ ենք այս զույգից և նրանց ընկերներից»,-ասաց երեխաների ծնողներից մեկը:
Բարերարների խոսքով՝ այս գործը շարունակական բնույթ է կրելու, և ամեն տարի այս օրը նրանք կփորձեն ինչ-որ կերպ օգնել կարիքավոր մարդկանց:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին