Ուխտագնացություն Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ուխտագնացություն Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մայիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի հավատացյալները ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի:


Տերունական աղոթքով և Տեր հոր օրհնությամբ սկսվեց ուխտավորների ճանապարհը: «Արևագալի ժամերգությամբ» ուխտավորներն անցան ամբողջ ճանապարհը, իսկ ժամերգության ավարտին նրանց առաջ արդեն երևում էր Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1213 թվականին: Եկեղեցում հավատացյալներին դիմավորեց հոգևոր հովիվ Տ. Մամփրե քահանա Պապուրյանը, ով էլ եկեղեցում մատուցեց Ս.Պատարագ:


Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել է Դեղեր, սակայն մեր ուխտավորների համար այն առաջին հերթին ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր առողջության վայր է, վայր, ուր ուխտավորներն առաջին հերթին աղոթում են հոգու փրկության համար:


Հռիփիսմե Գալստյան

  • 2016-05-01
×