Ապրիլի 29-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կայացավ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի 1-4-րդ դասարանների սաների հաշվետու համերգը:
Համերգին մասնակցեցին երաժշտական դպրոցի տարբեր տարիքի սաներ, որոնցից շատերն առաջին անգամ ելույթ ունեցան:
Թեպետ առաջին անգամ չէ, որ տասներեքամյա Հարութը պետք է բեմ բարձրանար և արդեն չորրորդ դասարանում է սովորում, բայց այնուամենայնիվ հուզված էր, քանի որ առաջինն ինքը պետք է ելույթ ունենար` «Գետաշեն» երգով:
Հաշվետու համերգով Սուրբ Երրորդություն եկեղեցու և Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի հետ ստեղծվեց մի կապ, որն այսուհետ շարունակական բնույթ է կրելու: