Ապրիլի 26-ին ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` նվիրված Չեռնոբիլի ատոմակայանի աղետի զոհերի երեսնամյա տարելիցին:
Հոգեհանգստյան կարգը տեղի ունեցավ Հայաստանի «Չեռնոբիլ» միության նախագահ Գևորգ Վարդանյանի նախաձեռնությամբ: Արարողությանը զոհերի հիշատակին իրենց հարգանքն ու խոնարհումը բերեցին Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների լիազոր դեսպաններ, բարձրաստիճան պետական և զինվորական անձինք, հավատացյալ հայորդիներ:
Չեռնոբիլյան առեղծվածային պայթունը տեղի ունեցավ ռեակտորի պայթյունի հետևանքով, և շրջակա տարածքները ենթարկվեցին ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարի արդյունքում շրջակա միջավայր արտանետվեցին մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այդ վթարն ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն էր ինչպես զոհերի քանակի, այնպես էլ տնտեսական վնասի առումով։ Պայթունի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան, ում հոգեհանգստյան կարգն էլ տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Հռիփսիմե Գալստյա