Մի կորցրեք, այն սերը, որ Աստված է տածում ձեր հանդեպ

Մի կորցրեք, այն սերը, որ Աստված է տածում ձեր հանդեպ

Աստվածաշունչն առանձնահատուկ կերպով է ընդգծում, որ մեղք է այն ամենը, ինչ մարդուն բաժանում է Աստծուց ու բարի գործերից:

 

Բոլորիս է հայտնի, որ մեղքը հոգևոր հիվանդություն է, որը հարկավոր է բուժել: Հիսուս ինքն էլ էր հույս հայտնում, որ Իր աշակերտները ճիշտ փոխհարաբերություններ կպահպանեն ոչ միայն Աստծո, այլ նաև մարդկանց հետ:  Ու երբ ընթերցում ենք Աստվածաշունչը, հասկանում ենք, թե այնտեղ որքան մեծ կարևորություն է տրվում մեղքերին, որոնք կործանարար ազդեցություն են ունենում մարդկանց փոխհարաբերությունների վրա: Չնայած սրան, մարդիկ ավելի շատ մեծ զզվանքով ենք խոսում մարմնի մեղքերի, քան հոգու մեղքերի մասին: Բայց, սրանիցից երկուսն էլ նույքան պատժելի են ու Աստծո կողմից անընդունելի:

 

Պողոս առաքյալն ինքն էլ տարբերություն չի դնում մարմնի և հոգու մեղքերի միջև, երբ խոսում է մարմնի գործերի մասին. «Եվ հայտնի են մարմնի գործերը, որն են` շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ, և սրանց նման ուրիշ բաներ. այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Գաղատացիս 5.19-21):

 

Խոսելով մեղքի մասին, մենք անտեսում ենք դրա այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են հպարտությունը, չարությունն ու ինքնարդարությունը: Սրանք նույնպես Աստծո կողմից անընդունելի համարվող մեղքեր են, պարզապես մեզանից շատերը այս մեղքերը համարում են ավելի թեթև ու չեն կենտրոնանում դրանց վրա: Բայց պետք է հասկանալ ու ընդունել, որ մեղքը չունի արդարացում, եթե այն կատարվում է գիտակցաբար: Սա ամենամեծ ողբերգությունն է, որ կարող է մարդուն կործանել ու Աստծուց ընդմիշտ հեռացնել:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-11-17
×