1.Երբ պահել ծոմը, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ: 3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.1. Ճրագալույցի Ս. Պատարագ (մարտի 30)2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ (մարտի 31)3. Մեռելոցի Ս. Պատարագ (ապրիլի 1)Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ երեկոյից և հաղորդվել կիրակի՝ զատկական Ս. Պատարագին:Եթե ծոմապահություն պահել հնարավոր չէ առողջական խնդիրների պատճառով, ապա կարող եք Ս. Հաղորդություն ստանալ երեք օրերին էլ: Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան:
2. Ինչպե՞ս դուրս գալ պահքից և ծոմից: Առողջությանը չվնասելու համար պահքից և ծոմից դուրս պետք է գալ նուրբ՝ թեթև կերակուրներով՝ խաշիլներ՝ կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք և այլն: Թեև հավկիթը համարվում է ծանր կերակուր, սակայն զատկական հավկիթը՝ իր վրա կրելով հոգևոր աստվածային շնորհ, դուրս է այդ խնդրից:Հիշենք, որ զատկական օրերին սկսվում է տնօրհնեքի շրջանը:
Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան: