Խաչքար օծվեց

Խաչքար օծվեց

Ապրիլի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց առաջնորդարանի բակում նոր տեղադրված խաչքարը: Խաչքարի Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն է, որի վերնամասում կա Ս. Սարգսի բարձրաքանդակը: ՆԱվասարդ սրբազանի նպատակն է այդ կերպ պահպանել Ջուղայի ոչնչացված խաչքարերը որպես կրկնօրինակ: Սրբազան հայրն իր խոսքում ի մասնավորի նշեց. «Այս խաչն էլ ձեռագործ է, և գեղեցիկ ձեռագործ է: Բայց երբ օծում են մյուռոնով, հոգևոր բնույթ է հաղորդվում և այն դառնում է երկրպագելի: Խաչքարից մարդիկ ստանում են Սուրբ Խաչի հզոր հովանավորությունը և հայցում խաչից բարերարություն, օգնություն: Բազմաթիվ ուխտավորներ, հավատացյալներ երբ որ կգան Սուրբ Սարգիս իրենց աղոթքը բարձրացնելու առ Աստված, նրանց հայացքը վստահաբար կուղղվի այս նորաօծ Սուրբ խաչքարին և հոգիները կխոնարվեն Աստծո առաջ և Տերը նրանց կզորացնի»: Խաչքարի հովանավորն է Ատոմյան ընտանիքը: Տիկին Ժենյա Ատոմյանը, ով օրերս նշեց իր 80-ամյակը, պատմում է, որ իրենց ընտանիքը 4 խաչքար է պատրաստում, որոնցից մեկի բացումն ու օծումն էր այսօր: Եվս երկու խաչքար տեղադրվել են Կոնդի Ս. Հովհաննես և Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցիների մոտ: Նկարները կարող եք դիտել այստեղ:

  • 2013-04-04
×