«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԻԹՈՎՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ(18 մայիսի, 2013 թ.) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամը լինելով, մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, սկսյալժ. 18.00-ից, անվճար մուտքով բաց է լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես: ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ18.00 Միջոցառման սկիզբ: 18.15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ» ցուցահանդեսի բացում: 19.30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան),ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 21.00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 23.30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր Տաճարում: 24.00 Միջոցառման ավարտ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ