«Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը»: Սաղմոս 32:20Մայիսի 10-ին Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեց Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նորակառույց Սուրբ Աննա մատուռը: Մատուռի բարերարն է Գաբրիելյանների ընտանիքը: Օծմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` ԱԺ պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և այլն:Սուրբ Աննա մատուռի հոգևոր պատասխանատու է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը: Մատուռի կառուցումը կարևորվում է նրանով, որ մեր մարզիկները ոչ միայն կկոփեն իրենց մարմինը, այլ նաև հոգին, քանզի հոգին ավելին է, քան մարմինը: