Ս. Մովսես Տաթևացու հիշատակ, 12-րդ դ. Զորավոր Ավետարան

Ս. Մովսես Տաթևացու հիշատակ, 12-րդ դ. Զորավոր Ավետարան

Ամեն տարի մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ (սկիզբը ժ. 10.30-ին) ի հիշատակ Ս. Մովսես Տաթևացու:  Նա ծնվել է 1578թ. Խոտանան գյուղում (Սյունիք), մահացել է 1632թ., Երևանում, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում: Նա եղել է Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը: 1629-1632թթ. դարձել է Ամենայն Հայոց Մովսես Գ Տաթևացի Կաթողիկոս:Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացրել է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնել և բարվոքել եկեղեցիներն ու վանքերը: Այս տարի լրանում է սրբի մահվան 381-րդ տարելիցը, և ի հիշատակ այդ տարելիցի՝ Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնից՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կտարվի 12-րդ դարին թվագրվող Զորավոր Ավետարանը, որպեսզի հավատացյալները կարողանան հաղորդակից լինել Ավետարանին և երկրպագել: Ի դեպ, հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը մինչև Մատենադարան տեղափոխվելը պահվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում և այդտեղից էլ եկեղեցին վերանվանվել է Զորավոր Սուրբ Աստվածածին:

  • 2013-05-13
×