Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարևորելով սերունդների` հայրենասիրական արժեքներով դաստիարակվելու գործում ազգային-եկեղեցական տոների հանդիսավոր կերպով նշումը կրթական հաստատություններում, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության հետ համագործակցաբար կազմակերպում է Համբարձման տոնի նշանավորումը հանդիսավոր համերգով, որին հրավիրված են մասնակցելու Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ և սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը, «Արարատ» հոգևոր միության անդամները և աջակիցները: Միջոցառումը տեղի կունենա ս/թ մայիսի 13-ին` ժամը 19.00-ին Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում` ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա 15 հասցեում: