Օրերս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Ս. Սարգսի տոնին նվիրված երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի մասնակիցներին և հաղթողներին օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ցուցահանդես- մրցույթը կազմակերպում է Աշխարհի հայ նկարիչների միավորումը: Մրցանակակիրները հինգ անվանակարգերում երեքական՝ ընդհանուր առմամբ 15 մրացնակների են արժանանում՝ պատվոգրեր և դրամական մրցանակներ ստանում: Հոբելյանական տարվա առթիվ 4 առաջին տեղերի հաղթողները գրաֆիկա, գեղանկար, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգերում այս տարի «Հայկավիայի» կողմից ստացան ոսկե մեդալներ: Ոսկեմեդալակիրներն են. 1. Վարդանյան Հակոբ՝ քանդակ 2. Թադևոսյան Վահագն՝ գեղանկար 3. Հարությունյան Ալինա՝ գեղանկար 4. Մուրադյան Հասմիկ՝ դեկորատիվ կիրառական արվեստ: Առաջիկայում կտպագրվեն տոնական ցուցահանդես-մրցույթի կատալոգները: Հ.Գ. Qahana.am կայքում հետևեք նոր մրցույթի մեկնարկին, որը կազդարավի ընթացիկ տարվա ավարտին: