Մայիսի 31-ին, ժամը 15.00-ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ և Մասիսի «Առաքելություն Հայաստան» բարեգործական միության Արարատի մարզային մասնաճյուղի տնօրենի աջակցությամբ եկեղեցում տեղի կունենա Մասիսի բարեգործական ճաշարանից օգտվող տասներկու շահառուների մկրտությունը՝ իրենց երեք կնքահայրերի բարեխնամ հոգածությամբ: Լինելով եկեղեցու հավատացյալ անդամներ՝ շահառուները համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի մշտական հոգատար խնամքի ներքո են՝ շրջապատված ուշադրությամբ և ջերմությամբ: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին ներկա լինել մկրտության խորհրդին և արարողության ընթացքում աղոթակից լինել: