Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է

Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է

Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է: Ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ, Վարդավառին ևս նախորդում է պահոց շաբաթը: Պահքի շաբաթը սկսվում է տաղավար տոնի նախորդ կիրակի երեկոյան՝ Բարեկենդանի օրը: (Բոլոր տաղավար տոներին նախորդող կիրակին Բարեկենդան է: Սուրբ Հարության տոնի պահքին նախորդող կիրակի օրը նշում ենք Բուն Բարեկենդանը):Երեկ երեկոյան Վարդավառի Բարեկենդանից սկիզբ դրվեց պահոց շրջանը: Այն ավարտվում է ուրբաթ երեկոյան:Շաբաթ երեկոյան կատարվում է Վարդավառի նախատոնակը: Կիրակի տոնում ենք Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որի առթիվ, ինչպես ամեն կիրակի, մատուցվում է Սուրբ պատարագ:Տոնի հաջորդ օրը Մեռելոց է՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց:  

  • 2013-07-01
×