Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար օծվեց

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար օծվեց

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար օծվեց Սեպեմբերի 8-ին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց նոր տեղադրված խաչքարը։ Խաչքարի օծումը տեղի ունեցավ Սուրբ և անմահ Պատարագից հետո։ Սբ. Պատարագի ավարտին Գերաշնորհ Սրբազան հայրը հավատացյալներին նախ շնորհավորեց Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ։ -Շնորհավորում եմ բոլորիդ մեր Տիրամոր ծննդյան բարեբաստիկ առիթով։ Հաջորդ շաբաթ տոնելու ենք նաև Սուրբ Խաչի տոնը։ Եվ նոր խաչքարը, Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ միավորվելով, այսօր ձեր աղթոքներով և սրբալույս Մյուռոնով կօծվի, ու կբացվեն խաչի հինգ թևերը՝ դառնալով ներշնչող աղոթքի անսպառ աղբյուր։ Խաչքարի երկու կողմերում փորագրված են աղոթքներ. մեկը վերցված է Ժամագրքից, մյուսը Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ Տիրամորն ուղղված աղոթքներից է։ Այս աղոթքներից մեկը միշտ ինձ վրա ներգործող ազդեցություն է ունեցել։ Եվ ամեն առիթով ես այդ աղոթքը հիշում եմ։ «․․․Քո կուսական կաթի մի կաթիլը, իմ մեջ անձրևելով, կյանք է տալիս ինձ, ով Մայր»,- ասվում է աղոթքում։ Եվ այդ մի կաթիլը այդչափ զորություն ունի։ Այդ կաթիլը տարածական է և նեթափանցում է մեր էության մեջ՝ դառնալով զորության աղբյուր կենդանի հավատքի»։ Ապա Սրբազան հայրը ներկայացրեց բարերար Աբրահամ Մանուկյանին, ում հովանավորությամբ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքարը։ Նրա աջակցությամբ ամբողջացվել է նաև եկեղեցու բակի մուտքի կամարն ու ցանկապատի ճաղաշարը։ Աբրահամ Մանուկյանը Նորք-Մարաշ համայնքի բնակիչ է, ԱԺ պատգամավոր։ Նավասարդ սրբազանն ասաց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի միջնորդությամբ բարերարին օրհնության ու գնահատանքի գրի է արժանացրել, ուր մասնավորապես ասվում է.«Բարեպաշտ հավատացելոց անունից բերում ենք Ձեզ մեր օրհնությունն ու գնահատանքը՝ Քրիստոսին հետևելու ուխտը կատարած հայորդուն արժանի Ձեր սիրահոժար նվիրատվության համար։ Այդօրինակ քայլով ևս մեկ անգամ վկայեցիք Սուրբ Հակոբոս առաքյալի շուրթերով բարձրաձայնված քրիստոնեական վեհ ճշմարտությունը, թե «Հավատքն առանց գործերի մեռած է»։ Դրվատանքի են արժանի Ձեր ավանդն ու լուման բարին ի գործ դնելու և ի պետս Եկեղեցու ծառայեցնելուն ուղղված ջանքերը։ «Դեպի ներքև արմատներ են արձակելու և դեպի վեր պտուղ տալու» (Դ Թագ, ԺԹ; 30 )»:Խաչքարի օծմանը մասնակցում էին խաչարի քանդագակործ Վիրաբ Ստեփայանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը, հավատացյալներ։

  • 2013-09-09
×