Լուսատու ջահը մեր հավատի

Լուսատու ջահը մեր հավատի

Բոլորս Աստծո ձեռակերտն ենք, սակայն գիտենք նաև, որ «կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ» (Մատթ. 22:14): Աստված իր ընտրյալներից մեր ազգին է նվիրել մեծն Գրիգորին: Սեծ էր Ս. Գրիգոր Լուսավորչի առաքելությունը: Ճգնություններով, աղոթքներով և անպատմելի չարչարանքներով երկնեց նրա հոգին, քանզի այղ հոգուց պետք է ծնվեր մի ամբողջ հավատավոր ազգ: Ս. Գրիգորը վերանորոգիչը և վերակենդանացնողը եղավ Հայ Եկեղեցու: Նրանով սկսվեց Հայոց կաթողիկոսությունը: Բարեկամ էր Աստծուն, ինչպես նահապետները, կանխագետ էր, ինչպես մարգարեները, Աստծո խոսքն էր տարածում, ինչպես առաքյալները, ուսուցանում էր, ինչպես վարդապետները, ճգնության բոլոր ճանապարհներն անցավ, ինչպես ճգնավորները:


Մինչ Խոր Վիրապ մտնելը հիշենք Ս. Գրիգորի 12 տեսակ սոսկալի չարչարանքները: Այս չարչարանքները սոսկ պատկերացնելը միայն մարդկային տկար մտքին և զգացողություններին անհասանելի է թվում: Սակայն պետք է կատարվեր աստվածային ծրագիրը, որպեսզի Ս. Գրիգորը հասներ կատարելության բարձրակետին և կատարեր ի վերուստ տրված իր առաքելությունը: Խոր Վիրապը եղավ Ս. Գրիգորի երկրային տաոապանքների գերագույն արտահայտությունը՝ լույսի և խավարի պայքարի մարմնացումը: Սակայն Խոր Վիրապի խավարը չէր կարող հաղթել լուսազգեստ սրբին: Խոր Վիրապից սկիզբ առավ ճանապարհը դեպի առաքելահիմն հովվապետության:


Շնորհակալ ենք Քեզ, Տեր, որ մեր ազգին Ս. Գրիգոր ես շնորհել, քանզի ինչպես Դու վերացրեցիր աշխարհի մեղքը և լվացիր Քո սուրբ արյամբ, այնպես էլ Ս. Գրիգորը Քո տված շնորհով դարձավ մեր ազգի հավատքի հայրը, մեր Լուսավորիչը: Ս. Գրիգորն իր մարմնի ներսում կրեց Տիրոջ խաչի չարչարանքները. ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Այսուհետև թող ոչ ոք ինձ նեղություն չտա. որովհետև ես իմ մարմնի մեջ եմ կրում Քրիստոսի չարչարասնքները» (Գաղատ. 6:17):


Ս. Գրիգորը հավատում էր, որ «ճշմարիտ խոստովանողներն ու ապաշխարողներն ազատվում են Քրիստոսի փրավետ մարմնով և արյամբ: Քանզի դա է հույսն ու քավության առիթը, և ղրանով են լինում ազատություն և մուտք դեպի արղարների ուրախություն ու ժառանգություն՝ Քրիստոսի սուրբ սիրո երաշխիքներով, որն արդարացնում է ապաշխարող մեղավորներին» (Հաճախապատում ԺԹ): Ս. Գրիգոր Լուսավորիչն ամբողջ կյանքի ընթացքում մնաց իր քարոզած խոստովանական ապաշխարության խոնարհ մարմնավորողը, և նրս համբավը տարածվեց քրիստոնյա երկրներում:


Այսպիսով, Ս. Գրիգորն իր խոստովանական ապաշխարության մեծագույն շնորհով եղավ մեր ազգի լուսատու ջահը՝ տանելով ազգին խավարից ղեպ Քրիստոսի փրկչարար լույսը՝ տանելով ազգին դեպի հավիտենական փրկություն:Այսօր Աստված մեզ մի նոր դարձի հնարավորություն է տալիս: Աստված ամեն ճանապարհ հարթում է մեր ազգի համար, որպեսզի նորացնենք եւ անխախտ պահենք մեր սրբազան ուխտը: Աստծո՝ երկնային մեր ծնողի, հորդորն է՝ սթափվել և արթնանալ մեղքերի թմբիրից: Ինչպես Լուսավորչի ժամանակ ողջ ազգը դարձի եկավ. այնպես էլ այսօր 1700-ամյակի խորհուրդն այն է, որ ազգովի ճշմարիտ դարձի գանք, ապաշխարենք եւ միանանք հավիտենական Աստծուն:

Թող Աստծո օրհնությունն ու ամենակարող աջը հավերժ մեր ազգի վրա լինեն. ամեն:



Ալվարդ Մարգարյան

 

Աղբյուր՝ «Շողակն Արարատյան», 2001թ., Մայիս Բ (թիվ 6 (25)

  • 2021-08-09
×