Երբ աղոթքին չկա պատասխան

Երբ աղոթքին չկա պատասխան

Ինչու՞ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին: Խնդիրը, հավանաբար, Նրա հետ ունեցած հարաբերության մեջ է: Մարդիկ գիտեն, որ Աստված գոյություն ունի և երկրպագում են Նրան, սակայն աղոթքներին պատասխան ստանալը կապված է Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու հետ: Կարևոր է, որ մարդ Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ մտնի:

 

Եթե մարդն Աստծո զավակն է և Աստծուն է պատկանում, Աստված ճանաչում է նրան և լսում նրա աղոթքները: Հիսուս ասում է. «Ես եմ բարի Հովիվըև Ես ճանաչում եմնրանցոր Իմն ենև ճանաչվում եմ նրանց կողմից… Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում ենև Ես ճանաչում եմ նրանցև Իմ հետևից գալիս են։ Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանցև նրանք հավիտյան չեն կորչիև ոչ ոք չի հափշտակի նրանց Իմ ձեռիցը» (Հովհաննես 10.14, 27.28):

 

Երբևէ հարց տվե՞լ եք ձեզ, արդյո՞ք դուք ճանաչում եք Աստծուն, և արդյո՞ք Նա ճանաչում է ձեզ: Արդյո՞ք ունեք Աստծո հետ այն հարաբերությունը, որը երաշխիքն ու գրավականն է աղոթքներին պատասխան ստանալու համար, թե՞ Աստված ընդամենը հեռավոր և վերացական գաղափար է ձեր կյանքում.  մարդն Աստծուն հիշում է միայն այն ժամանակ, երբ դժվարությունների մեջ է: Եթե Աստված հեռու է քեզանից, և վստահ չես Նրան ճանաչելու հարցում, ապա կարող ես Նրա հետ հարաբերություն սկսել հենց հիմա և ընդունել Նրան, անկեղծ զրուցել Տիրոջ հետ ու ոչինչ չակնկալել:

 

Աստված մեզ սովորեցնում է մեր անհանգստություններն Իրեն փոխանցել, նույնիսկ եթե իրավիճակն անփոփոխ է մնում. «Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեքորովհետև Նա հոգ է տանում ձեր մասին» (Ա.Պետրոս 5.7): Երբ թվում է, թե ողջ աշխարհը փուլ է գալիս, Աստված կարող է մեզ Իր ապահովության մեջ պահել: Այստեղ է, որ մարդը կարող է իր երախտագիտությունն արտահայտել Աստծուն՝ Նրան ճանաչելու համար: Ոչ մի բանի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և գոհությամբ ձեր խնդրվածքները ուղղեք Աստծուն։ Մեր հույսի և հավատքի հիմքը հենց Աստծո սերն է. որքան բացահայտում ենք այդ սերն, այնքան ավելի ենք սկսում Նրան վստահել:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×