Ի՞նչ է մեղքը: Մեզ վրա ի՞նչ ազդեցություն են թողնում մեր մեղքերը

Ի՞նչ է մեղքը: Մեզ վրա ի՞նչ ազդեցություն են թողնում մեր մեղքերը

Կյանքի ընթացքում մենք բոլորս մեղանչում ենք: Երբեմն մենք մեղանչում ենք չիմանալով, երբեմն մեր թուլության պատճառով, բոլոր դեպքերում պատճառները տարբեր կարող են լինել:

 

Աստվածաշնչում մենք կարդում ենք, որ «Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի» (Ժողովող 7.21): Սխալներ միշտ են լինելու, որովհետև կյանքը կառուցված է մեր կատարած սխալների, վայրիվերումների, ձախողումների վրա:

 


Երբ մարդը խորապես գիտակցում է իր կատարարած սխալը Աստծո առաջ՝ սա կոչվում է խոստովանություն, որին անմիջապես և անպայման հետևում է ապաշխարությունը։

 


Ապաշխարությունը մեզ տրվել է, որպեսզի ազատվենք մեր մեղքերից և դրանց համար ներում ստանանք: Միգուցե, մեղքերը դանդաղեցնում են մեր հոգևոր առաջընթացը, բայց մարդը անկարող է միանշանակ զերծ մնալ սխալվելուց: Երբ սխալը արդեն գործված է՝ մեզ մնում է գիտակցել այն և ապաշխարել:

 


Ապաշխարությունը մեզ համար կրկին հնարավոր է դարձնում ունենալ հոգևոր աճ և զարգացում: Այն ենթադրում է նաև փոխհատուցում: Դա նշանակում է, որ որքան հնարավոր է մենք պետք է շտկենք մեր կատարած սխալները:

 


Ամեն օր ապաշխարելով և խնդրելով Տիրոջը ներել մեր մեղքերը, մենք կմնանք կատարելության ճանապարհին:

 


Ամեն վերելք լի է անկում ապրելով, վտանգով և ընդհակառակը՝ ամեն անկում հույս ունի վերելք ապրելու: Հետևաբար, ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը մարդու ամբողջ կյանքի համար են:

 


Մարիետտա Խաչատրյան

  • 2021-07-08
×