1. Խաչվերացը տխո՞ւր տոն է և մեռելների հետ կապ ունի: Այդ օրը չե՞ն ուրախանում: Խաչվերացը հինգ տաղավար՝ այսինքն մեծ տոներից է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական Արյունը և մեզ փրկություն շնորհվեց:
2. Ե՞րբ է Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոնը): Ե՞րբ է Մեռելոցը: Տոնն այս տարի սեպտեմբերի 15-ին է: Մեռելոցը՝ սեպտեմբերի 16-ին:
3. Արդյո՞ք նոր հանգուցյալների Մեռելոցը սեպտեմբերի 15-ին, իսկ հին ննջեցյալներինը՝ 16-ին հիշատակե՞լ: Ոչ: Հին և նոր ննջեցյալներ ասված չկա: Բոլոր հանգուցյալների համար Մեռելոցը միևնույն օրն է լինում: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 16-ին: