Շաբաթապահք է սկսվում Այս կիրակի սկսվում է Վարագա Սուրբ Խաչի տոնի Բարեկենդանը, այսինքն կիրակի երեկոյից սկսվում է շաբաթապահք: Պահեցողները պահքից դուրս կգան արդեն մյուս կիրակի՝ տոնին՝ մասնակցելով Ս. Պատարագին և հաղորդվելով: Բարեկենդան Վարագա Սուրբ ԽաչիԱյս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել եւ միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: