Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 29-ին նշելու է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այդ առիթով հրավիրում ենք ձեզ հանդիպման Արևմտյան Հայաստանում գտնվող Վարագավանք կատարած ուխտագնացների հետ: Սեպտեմբերի սկզբին ԱՀԹ Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և մի խումբ հավատացյալներ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ուխտագնացությամբ մեկնել էին Արևմտյան Հայաստան: Ի թիվս հայաստանյան այլ ուխտավորների՝ նրանք արդեն չորրորդ անգամ մասնակցել են Աղթամարի Սբ. Խաչ և Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցիներում մատուցված Սբ. Պատարագներին: Նրանք այցելել են նաև պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր: Հանդիպման ընթացքում տեր Գրիգորն ու մի խումբ ուխտավորներ կպատմեն իրենց տպավորությունների մասին: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի դահլիճում: Սիրով սպասում ենք ձեզ:
Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան