«Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4)
Առաջավորաց Պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ:
Պահքը տևում է 5 օր, իսկ այս տարի այն սկսվում է փետրվարի 3-ին: Առաջավորաց պահքը սկսվում է բարեկենդանով, ունի իր ավանդական կերակուրը՝ փոխինձը, որով էլ լուծվում է պահքը:
Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է, այդ պատճառով էլ պահանջվում է խիստ պահեցողություն: Պահքի հաստատման պատմությունը հետևյալն է:
Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ:
Այդ հինգ օրերին ժողովուրդն, իր արքայով հանդերձ, ոչ միայն իրենց զրկել էր կերակուրներից, այլ, ինչպես հարկն է, հոգևոր պահեցողությամբ մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար: Ապա մկրտությամբ փրկվեցին այսահարությունից, և այդ է պատճառը, որ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք:
Տարբեր վարկածներ կան, թե ինչու է պահքը Առաջավորաց անվանումը ստացել:
Վարկածներից մեկն այն է, որ այն կարգվել է դեռևս մեզնից շատ առաջ և այ պահել են դեռևս մեր նախահայրերը:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ սա է Մեծ պահքի առաջին շաբաթը, որովհետև ասում են, թե առաքյալները ցանկացան յոթանասուն օր սահմանել Մեծ պահքը՝ ըստ նախահայրերի թվի, ինչպես պատմում է Ղուկասը (տե՛ս Ղուկ. 3:23-38), բայց քանի որ նորահավատ քրիստոնյաները տրտնջում էին պահոց օրերի շատությունից, առաքյալները երկու շաբաթը բարեկենդան արեցին և այս շաբաթն ամեն տարի պահել հրամայեցին՝ անվանելով «Ավագ պահքի առաջավորը»:
Սակայն անվան ամենատարածված բացատրությունը, թերևս, պահքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքը լինելն է:
Ըստ հայ մատենագիրների վկայության՝ Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների և լատինների մոտ: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Սուրբ Սարգսի պահք, քանի որ Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգսի տոնը: Միջնադարում Առաջավորաց պահք պահող օտարազգիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Սուրբ Սարգսի անվան հետ կապելու համար:
Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օրը՝ որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը: Այդ օրը եկեղեցում ընթերցվում է Հովնանի գիրքը. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):