Պատասխանատվություն

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը պատվի ու արժանապատվության կարևորության գիտակցումն է: Սակայն մարդկային որակների մեջ կարևոր արժեք լինելուց զատ, պատասխանատվությունը նաև աշխարհընկալում է և ապրելակերպ, որը բազմաթիվ դեպքերում հանդիսանում է հաջողության գրավականը:

 

Չնայած նրան, որ պատասխանատվության զգացումը առաջին հերթին պատվաբեր և օգտակար է հենց այն կրող մարդու համար, այդուհանդերձ,  այն բնորոշում է նաև տվյալ մարդու վերաբերմունքը, սերն ու հարգանքը իր շրջապատի նկատմամբ:

 

Պատասխանատու մարդը նախևառաջ գիտակցում է խոսքի արժեքը և խոսքը գործի վերածելու կարևորությունը։ Վերջինս էլ ենթադրում է մինչև վերջ հավատարիմ մնալ իր խոստումներին:

 

Պատասխանատվությունը մարդու լավագույն հնարավորությունն է՝ փոխելու և վերանայելու սեփական կյանքը, իսկ դրա բացակայության դեպքում մարդ մշտապես իրեն տեսնում է զոհի կարգավիճակում և մտածում, որ ոչինչ իրենից կախված չէ:

 

Հարկ է նաև նշել, որ պատասխանատվության կարևորությունն ու անհրաժեշտությունը առաջին հերթին ակներև է դառնում սիրո պարագայում, քանզի աստվածային զգացմունք լինելուց զատ, սերը նաև պահանջում է մեծ պատասխանատվությունն: Իսկ սերը, որի հիմքում չկա պատասխանատվություն, հանդիսանում է մարդկայինեսասիրության ամենավառ օրինակը:   

 

Չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը քրիստոնեության մեջ, քանզի այս դեպքում խոստումները կատարելուց զատ, այն ենթադրում է նաև պատասխանատվություն սեփական սխալների համար, ինչպես նաև քաջություն՝ դրանք շտկելու և դիմացինին չմեղադրելու:

 

Այս առաքինությունը պետք է ձեռք բերել գիտակցությամբ։ Այն գիտակցությամբ, որի հիմքում ընկած է արժանապատվության, հարգանքի, սիրո և հոգևոր արժեքների կարևորության հստակ պատկերացումը:

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×