Սիրել հանո՞ւն

Սիրել հանո՞ւն

«Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն» (Ա Հովհ. 4:8) 

 

 

Երբեմն սխալվելով մեր որոշ ընտրություններում սկսում ենք մտածել, թե ինչու սիրել: Մեր մտորումները հիասթափված պահերին հասնում են մինչև անգամ նրան, որ մտածում ենք, թե չկա մի երևույթ, հանուն որի կարելի է սիրել: Մտածում ենք, որ սերն ընդունակ է միայն մեզանից տանելու այն ինչ թանկ է մեզ համար՝ ժամանակը, զգացմունքները, և ոչինչ չվերադարձնել ի պատասխան:

 

 

Սակայն իրական սերն այնքան պարզ երևույթ չէ, որ տրվածի դիմաց ստացած երևույթների լինի: Այն իրականում ավելին է և ոչ հանուն նման կարող է լինել հանուն միայն մեկ բանի՝ հանուն սիրո:

 

 

Ի՞նչ ասել է սիրել՝ հանուն սիրո: Դա այն է, երբ քեզ համար կարևոր ու արժեքավոր են ոչ թե պատասխանները՝ տրված քո սիրո դիմաց, այլ հենց սերը, որը զգում ես ինքդ:  Սա է նաև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի օրինակը, ով սիրում էր ամենքին ու անվերապահ կերպով: Նրա սերն անչափելի է, քանի որ դրա գինը եղավ Նրա զոհաբերությունը՝ հանուն մարդկության փրկության:

 

 

Աստծո սերը մեր հանդեպ դրսևորվեց նրանով, որ Իր Միածին Որդուն զոհեց՝ մեր մեղքերի քավության համար: Հանուն ինչի՞ էր սիրով արված այս անգին զոհողությունը, եթե ոչ հանուն սիրո:

 

 

Սերը ճանապարհ է դեպի Աստված: Իրական սիրո մեջ հանդիպում ենք Աստծուն, ճանաչում Նրան: Իսկ այն, ինչի մասին խոսեցինք սկզբում, մեզ ցավ է պատճառում ու ստիպում մտածել, թե անիմաստ է շարունակել սիրելը, քանի որ չկա որևէ շահ ու դրդապատճառ: Այդ երևույթը, որ մեզ տանում է հիասթափության, բնավ սեր չէ, չի կարող սեր կոչվել: 

 

 

Իրական սերը, սակայն, դժվարությունների մեջ անգամ շարունակում է գոյատևել՝ հանուն սիրո, և անգամ խաչի վրա, բարձրացնելով գլուխը, խնդրում է. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34):

  • 2021-02-01
×