Հաղթանակած սերունդ

Հաղթանակած սերունդ

Պատմական պահ է մեզ համար, քանզի հասել է պահը՝ վերջնական հաղթանակ տանելու ու սերունդներին ազատագրված հայրենիք ավանդելու։

 

Դժվար, փորձություններով լի ճանապարհ էր տրված այս սերնդին՝ 3-րդ անգամ տեսնել պատերազմ և դրա թողած հոգեբանական խնդիրները փորձել հաղթահարել։

 

Այնուամենայնիվ, փորձում ենք հավաքվել, չընկճվել, չհուսալքվել, ավելին՝ արագ կերպով կազմակերպել այն ամենը, ինչ պահանջվում է մեզանից՝ սահմանին օգնություն հասցնելու համար։ Մարտի դաշտում մեր ընկերներն են, հարազատները, եղբայրները ու նրանց ամեն կերպ այստեղից քաջալերելն ու օգնություն ցուցաբերելը համարում ենք մեր պարտքը և ամեն բան անում ենք, որպեսզի այդ սերն ու ջերմությունը ինչ-որ կերպ հասցնենք իրենց։ 

 

Մենք ավելի քան երբևէ, այսօր միասնական ենք, համախմբված, միմյանց հանդեպ սիրալիր ու հոգատար։ Հայի այս տեսակը հիացնում է ինձ․ ամեն մեկը իր տեղում, իր հնարավորությունների սահմանում շտապում է օգնության, ու կապ չունի դրա կարիքը կա, թե ոչ. դա մեր պարտքն ենք համարում և սիրահոժար կերպով կատարում։

 

Հիանում եմ այս ազգի Աստվածպաշտության վրա։ Պատերազմի առաջին իսկ օրվանից աղոթքը մեր շուրթերից չի դադարել։ Ու արդեն 6-րդ օրն է՝ մեր հավատի, ուժի, խելքի, միասնականության շնորհիվ գնում ենք առաջ՝ նորանոր հաղթանակներ գրանցելով։

 

Մենք եղանք այն սերունդը, ով բախտ ունեցավ կռվելու ու ազատագրելու այն հողերը, որտեղ ապրողները պետք է լինեն գալիք սերունդները։ 

 

Մենք մեր երազանքի հայրենիքը ստեղծելու ճանապարհին ենք , ու խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը տալիս են հայրենիքի պաշտպանության ու դրա հետագա փառահեղ գոյության համար։

  • 2022-02-08
×