Տիրոջ ներկայությունը մեր կյանքում

Տիրոջ ներկայությունը մեր կյանքում

Տրոջ ներկայությունը մեր կյանքում 

 

Եթե միայն կարողանանք հավատալ և վստահել Աստծուն, Ով անսահման սեր և բարություն է, Ով լիարժեք կյանք է խոստացել, ապա Նա կանի այն, ինչ ծրագրել է։ 

 

Իսկ ի՞նչն է պատճառը, որ չենք հավատում։

 

Պատճառները գուցե շատ են, բայց դրանցից ամենագլխավորն այն է, որ մենք ժամանակ չենք գտնում Աստծու հետ զրուցելու։ Ու ամեն օր ավելի ենք հեռանում Նրանից՝ չգիտակցելով, որ առանց Նրա մենք ոչինչ ենք։ 

 

Համաձայնեք, անկարագրելի ներքին հանգստություն է պարգևում այն զգացումը, որ Տերը ներկա է քո կյանքում։ 

 

Աստված միշտ մեզ հետ է։ Փրկիչը՝ Քրիստոս մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, չէ՞ որ խոստացավ, թե «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթեոս 18:20)։

 

Եթե մենք քայլում ենք՝ Աստծո Խոսքին համապատասխան և հնազանդությամբ, ապա խավարի մեջ չենք խարխափի: Հնարավոր է՝ մենք շատ հեռուն չտեսնենք, սակայն միշտ բավարար լույս կունենանք՝ մեր ճանապարհի հաջորդ քայլը լուսավորելու համար: Այդ պատճառով միշտ հետևենք, որ մեր ներքին ձայնը  ամբողջովին համահունչ լինի Աստվածաշնչին:

 

Մենք միշտ հնարավորություն ունենք հետ կանգնելու մի ճանապարհից, որը սխալ տեղ է տանում, ու  «առողջ» են այն քրիստոնյաները, ովքեր ընդունում են իրենց թերությունները և պաշտպանվելու փոխարեն՝ ասում. «Տե՛ր, ողորմիր ինձ՝ մեղավորիս»։

 

Հավատացեք, Տիրոջ սերը այնքան մեծ է, որ միշտ ներելու է, ու դա լինելու է լավագույն պատճառը՝ նրանից երբեք չհեռանալու համար։

  • 2022-02-08
×