Ս.Ավետարանը և Ս. Սարգսի աջը բերվեցին առաջնորդանիստ

Ս.Ավետարանը և Ս. Սարգսի աջը բերվեցին առաջնորդանիստ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը: Տոնի առթիվ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եկեղեցի բերվեց նաև Ս. Սարգսի աջը:

 

Ս. Պատարագի ողջ ընթացքում Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը կմնան Ս. Խորանի վրա: Հավարտ Ս. Պատարագի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը  սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին:

 

Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 0000-00-00
×