«Երեքսրբեան» երգի պատմությունն ու առանձնահատկությունը

«Երեքսրբեան» երգի պատմությունն ու առանձնահատկությունը

Եկեղեցական երգերը, շարականներն ու տաղերը մեծ նշանակություն ունեն հոգևոր կյանքում: Այդ երգերի շարքում առանձնանում է «Երեքսրբեան»-ը, որն ունի իր պատմությունը:

 

Ասում են՝ Քրիստոսին խաչից իջեցնելու ժամանակ, Հովսեփ Արիմաթացին չի կարողանում դիպչել Հիսուսի մարմնին, ցնցվում է և սկսում երգել. «Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ խաչվեցիր մեզ համար…»:

 

Ուշագրավ է այն փաստը, որ, խաչափայտի դիմաց կանգնած, սկսում է երգել և ամեն «սուրբ» բառի հետ միասին ցած են ընկնում Քրիստոսի ձեռքերի գամերից յուրաքանչյուրը և վերջին սուրբ բառի հետ ընկնում է վերջին գամն ու միայն այդժամ կարողանում են Հիսուսի մարմինը իջեցնել:

 

Միայն այս աղոթք-երգի շնորհիվ է Հովսեփ Արիմաթացու մոտ ստացվում դիպչել Հիսուսի մարմնին:

 

Կարեն դպիրը հիշում է, թե երբ է առաջին անգամ կատարել այս երգր և որքան ազդեցիկ է եղել այն իր համար. «Իրականում շատ մեծ դժվարությամբ եմ սովորել երգը և տաճարում երգելիս խորը զգացումներ եմ ունեցել»:

 

«Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագներին հնչում է այս երգը և շատ քչերին է հայտնի, թե երգի խորհրդի հիմքում ինչ պատմություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը և հավելեց. «Այս երգը մենք կատարում ենք տաբեր արարողությունների ժամանակ՝ Ժամերգություններ, Պսակ, Ս. Պատարագ…»:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×