«Երանելիէայնմարդը, որհամբերումէփորձությանը. որովհետև, եթեփորձությանմեջհաստատլինի, կստանակյանքիպսակը, որըՏերըխոստացավիրենսիրողներին» (Հակ. 1:12)
Համբերությունն այն առաքինությունն է, որ օգնում է մարդուն հասնել իր ուզած և երազած արդյունքներին:
Ինձ համար համբերությունը կարևոր պայման է կյանքը լիարժեք ապրելու համար: Մարդ պետք է կարողանա համբերատար լինել, հավասարակշռված ցանկացած իրավիճակում և փորձի կառավարել սեփական հույզերը: Երբ համբերության բաժակը լցվում է, պետք է կարողանալ զսպել բարկությունը, որովհետև բարկության պահին արված ամեն մի խոսք կարող է ցավ պատճառել ոչ միայն դիմացինին, այլ նաև ինքդ քեզ: Օրինակ՝ կարող ենք դիմացինին շատ խորը վիրավորել: Իսկ երբ զղջանք մեր ասված խոսքերի համար, կարող է արդեն շա՜տ ուշ լինել: Նման իրավիճակներում պետք է մտքում դիմել Տիրոջը՝ իմաստություն և խոհեմություն տալու խնդրանքով, գուցե, Տերն ինքն է պատրաստել այդ փորձությունը՝ քեզ ճանաչելու և բացահայտելու նպատակով:
Համբերությունը մեզ պետք է նաև կյանքում հաջողությունների հասնելու համար: Օրինակ, եթե ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, պետք է նորից ու նորից փորձել, չհանձնվել ոչ մի պարագայում և դրա համար մեզ նորից պետք է համբերություն: Այնպես որ զինվեք համբերությամբ: Պատահական չէ, որ Քրիստոս պատվիրեց, թե ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի:
Բոլորիս համար տեսանելի ու շատ հստակ է, որ համբերությունը քրիստոնեական մեծագույն առաքինություններից մեկն է, և ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Համբերությունը բոլոր բարիքների արմատն է», իսկ, ինչո՞ւ չենք կարողանում համբերել:
Գուցե այն պատճառով, որ միշտ ցանկանում ենք առաջ ընկնել, ցույց տալ, որ կարող ենք ավելին, իսկ իրականում ավելին ցույց տալու փոխարեն, ցույց ենք տալիս ոչինչ:
Վստահորեն կարող եմ ասել, որ համբերությունն ուժեղ մարդու հատկանիշ է:
Համբերության սքանչելի սահմանումն ու բացատրությունը տալիս է Հոռն եպիսկոպոսը հետևյալ հատվածով. «Համբերությունը հավատքի խնամածուն է, խաղաղության պահապանը, սիրո հոգածուն և խոնարհության ուսուցիչը: Համբերությունը ստեղծում է միություն` Եկեղեցում, հնազանդություն` պետության մեջ, ներդաշնակություն` ընտանիքի և ընկերությանց մեջ: Նա սովորեցնում է ներել մեզ վիրավորողներին և առաջինը լինել ներողություն խնդրելու նրանցից»: