«Հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. 12:36)

«Հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. 12:36)

Այն որ Աստծո լույսն իրական է ու հասանելի բոլորին, միանշանակ է: Պարզապես, ինքներս պետք է որոշենք, ընտրում ենք լույսի ճանապարհը, թե՝ խավարի: Եթե Աստծո հետ ենք ցանկանում շարունակել մեր կյանքը, ապա պետք է գիտակցենք, որ ընտրում ենք փրկության ճանապարհը, ուստի պետք է պատրաստ լինենք արժանապատվորեն անցնել այդ ամենի միջով, մեկ վայրկյան անգամ չտարակուսելով՝ հավատքի ու Աստվածային սիրո մեջ: Աստծո սերը լուսավորվում է մեր միտքը, մեր ուղին և առաջնորդում դեպի նոր լուսաբաց:


Աստծո հոգին է, որ լույս է տալիս ամեն մարդու, ով աշխարհ է գալիս: Ու մեզ տրված յուաքանչյուր օրը լույս գտնելու հնարավորություն է: Այնուամենայնիվ, չմոռանաք, որ հոգևոր լույսը հազվադեպ է տրվում նրանց, ովքեր պարզապես նստում են խավարում` սպասելով, որ ինչ-որ մեկը լույսը կվառի: Այն պահանջում է, որ մենք հավատքով գործենք: Հիսուս Քրիստոսն Ինքն ուսուցանել է. «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12):


Մյուս կողմից, լույսը մեզ թույլ է տալիս տեսնել իրերն այնպես, ինչպես իրականում կան: Այն մեզ թույլ է տալիս տարբերել ճիշտը սխալից, կարևորն անկարևորից։ Երբ մենք լույսի մեջ ենք, մենք կարող ենք կատարել արդար ընտրություններ՝ հիմնված ճշմարիտ սկզբունքների վրա։


Հիշե՛ք, երբ մենք փորձենք մեծացնել մեր սերն առ Աստված և ձգտենք սիրել մեր մերձավորին, ավետարանի լույսը ավելի ուժեղ կշողա մեր շուրջը և կբարձրացնի մեզ: Խավարն անշուշտ կցրվի, քանի որ այն չի կարող գոյություն ունենալ լույսի ներկայության մեջ: Պարզ ճշմարտություն է, երբ մենք մոտենում ենք Աստծուն, Նա էլ ավելի մոտենում է մեզ:

  • 2022-03-20
×