«Աստվա՛ծ, դու իմացար անմտությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից» (Սաղմոսներ 68:6)

«Աստվա՛ծ, դու իմացար անմտությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից» (Սաղմոսներ 68:6)

Մարդ արարածը երբեք անսխալական չի եղել, ստեղծման պահից արդեն մեզ բնորոշ եղավ սխալներ թույլ տալը: Ու Տերը մեզ ընդունեց սխալներով հանդերձ. ընդունեց, որովհետև մենք Իր ստեղծածն ենք: Այդ պահից, սխալներով ապրելը, դարձավ կյանքի բնականոն ապրելաձև ու պատճառներից մեկն էլ այն եղավ, որ մտածում ենք՝ Տերը միշտ կհասկանա ու կների մեզ:


Ու լինում են պահեր, որ ինքներս էլ զարմանում ենք՝ ինչպես է կարողանում Աստված այդքան ներողամիտ գտնվել մեր հանդեպ, երբ ինքներս շատ հաճախ ներողամտություն ու մեծահոգություն չենք ցուցաբերում: «Աստված Սեր է» ու ամեն օր ավելի ենք սա գիտակցում, քանզի մեր սխալները ամեն օր ավելի ու ավելի են շատանում, բայց Աստծո սերը մեր հանդեպ այդ ամենով հանդերձ չի պակասում:


Չկա ավելի լավ զգացում այս աշխարհում, երբ գիտես, որ ունես մեկին, Ով ամեն վայրկյան քայլում է քեզ հետ, անցնում այն ճանապարհով, որով դու ես անցնում: Ու զգում ես, թե Տերը որքան մոտ է ամենքին, ովքեր ունեն Իր կարիքը:

 

Ի տարբերություն մեզ՝ Աստված գիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ շաբաթ, մյուս տարի: Նա ասում է. «Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք, զղջացեք դուք մոլորիալնե՛րդ, սրտանց դարձի եկեք, մտաբերեք առաջին գործերը ՝ վաղուց ի վեր կատարվածները, քանզի ե՛ս եմ Աստվածը, և ինձնից բացի ուրիշ մեկը չկա, որ առաջից պատմի վերջում կատարվելիք բաների մասին» (Եսայի 46: 8-10): Աստված գիտի, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում և գիտի նաև, թե ի՛նչ է կատարվելու մեր կյանքում: Նա պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք Իրեն, որպես մեր կյանքի Տեր:


Երբ անկեղծորեն ձգտենք Իրեն, ապա Աստված կլինի մեր ապավենն ու զորությունը՝ նեղությունների մեջ միայնակ չթողնելով մեզ:

  • 2022-03-25
×