«Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատ․ 2։20):
Մեզ թվում է՝ եթե մենք հավատում ենք, որ Աստված գոյություն ունի, ապա այդքանը բավարար է, որպեսզի պահանջենք, որ Աստված իր առատ օրհնությունները բաշխի մեզ, իսկ երբ չենք վայելում այդ օրհնությունները, սկսում ենք մտածել, որ անօգուտ է Աստծուն աղոթելը, միևնույնն է, չի լսի, կամ, միևնույնն է, Աստծո կամքն անհայտ է մեզ: Հետևանքը լինում է այն, որ շատերն աստիճանաբար մոռանում են անգամ աղոթելը կամ անում են միայն շատ ընկճված ժամանակ:
Բայց Աստված անտարբեր չէ, Նա ճանաչում է յուրաքանչյուրիս, Նա գիտի մեր խնդիրները, լսում է մեր աղոթքները, գիտի՝ մեզ ինչ է պետք՝ նախքան դուք իրենից կխնդրեք ինչ-որ բան, ինչպես ասում է Հիսուս․«Աստված կենդանի Աստված է, մեր կյանքում ներկա է՝ մեզ համար անտեսանելի ձևով, հետևում է մեր յուրաքանչյուր քայլին և մեծ համբերությամբ սպասում է, թե երբ ենք ջանքեր գործադրելու՝ Իր հետ ավելի մտերիմ լինելու համար, թե երբ ենք ջանքեր գործադրելու, որ հասկանանք, թե ի՛նչ է Ինքը ուզում մեզանից, թե ո՛րն է Իր կամքը» (Մտթ. 6.8):
Իսկապես ստացված է այն քրիստոնյայի կյանքը, ում մեջ ապրում է Տերը, վայելում է Նրա ներկայությունը և ամեն վայրկյան ապավինում Նրա զորությանը։
Ի վերջո, շաբաթվա մեջ գոնե երկու ժամ Աստծուն նվիրելը և Սուրբ Պատարագին մասնակցելը մեր բոլորիս սուրբ պարտքն է, ու այն կյանքի լավագույն պահն է՝ Աստծո հետ ապրելու համար։