Ապրիլի 28-ին Ս. Երրորդություն եկեղեցու հանդիսասրահում Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Կառլեն Բաբայան) մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախում զոհված զինվորների հիշատակին նվիրված համերգ:
Երգչախումբը համերգը սկսեց Մակար Եկմալյանի «Տերունական աղոթք»-ով։ Միջոցառման ընթացքում «Աշնանային ձայներ»-ի անդամները հանդես եկան ինչպես հոգևոր, այնպես էլ կոմիտասյան և ժողովրդական երգերի կատարումներով:
Դահլիճում ցուցադրվում էր Ս. Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանի նկարչական խմբակի սաների նկարների նոր ցուցադրությունը, որտեղ փոքրիկներն իրենց երևակայական և նկարչական հմտություններով պատկերել էին Հայաստանի բնությունը:
Հռիփսիմե Գալստյան