Աստվածաշունչը, մեզ սովորեցնում է, որ Աստված Իր Խոսքը տվել է, որպեսզի մեզ զորացնի ամեն բարի գործ կատարելու համար: Այն ուսուցանում է մեզ, թե ինչպես ապրել և ինչին հավատալ, մեզ օգնում է հասկանալ ու տեսնել սխալ ճանապարհի մեր ընտրությունը, օգնում է վերադառնալ ճիշտ ուղու վրա և հարատևել։ Աստծո Խոսքը միշտ կենդանի է և զորավոր՝ ունակ ներթափանցելու մեր սրտերի մեջ ու այնտեղից արմատախիլ անելու չարը, որ բնակվում է մեր սրտերում։ Ու այս ամենի մեջ շատ կարևոր է մեր աղոթական կյանքը, որքան շատ աղոթենք, այնքան ավելի շատ կմոտենանք Տիրոջը:
Մեր հավատարմությունը շատ կարևոր է Աստծո համար, ուստի եկեք հավատարիմ լինենք նրան, ինչին հավատում ենք և ինչի մասին գիտենք։ Եթե մենք չենք ապրում ըստ մեր գիտելիքի, ապա եկեք փոխվենք։ Մեղսավորները, որոնք մնում են իրենց մեղքերի մեջ և չեն ապաշխարում, ավելի ու ավելի խորն են սուզվում անիրավության մեջ։
Ապրելով երկրի վրա՝ մենք պետք է սովորենք հնազանդվել Տիրոջը: Պահելով աստվածային պատվիրանները՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը և հոգատարությունը Աստծո հանդեպ, իսկ ամեն սխալ քայլից հետո հեռանում Նրանից:
Մենք պետք է ձգտենք հետևել բոլոր պատվիրաններին և մեծ ուշադրություն դարձնենք այն պատվիրաններին, որոնք առավել բարդ են մեզ համար։ Տերը կլինի մեր կողքին, օգնելով մեզ կարիքի և թուլության ժամանակ, և եթե մենք դրսևորենք անկեղծ ցանկություն ու գործենք ըստ Նրա կամքի, Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ։