Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները

Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները

Ում մեջ սեր կանա Աստծո կամքն է կատարումնա Աստծո աշակերտն էՔանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասումՍիրեցե՛ք միմյանց (Ա Հովհաննես 13. 35-34):

 

Մենք չենք կարող իսկապես սիրել Աստծուն, եթե մենք չենք սիրում այն մարդկանց, ովքեր շրջապատում են մեզ:

 

Ինչո՞ւ է այդքան դժվար Քրիստոսանման սեր ունենալ իրար հանդեպ: Դա դժվար է, որովհետև մենք պետք է ապրենք նրանց մեջ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները, չեն մտածում այնպես, ինչպես մենք, չեն ապրում այնպես, ինչպես մենք կկամենայինք: Տեսնելով այս  տարբերությունները՝ երբեմն մարդիկ հեռանում են միմյանցից, դառնում անտարբեր ու սառը: Ու  երբ չկա սեր, չկա նաև հոգատարություն, կարեկցանք, ցավը կիսելու պատրաստակամություն:

 

Փաստորեն սերը Ավետարանի հենց էությունն է, և Հիսուս Քրիստոս մեր oրինակն է: Նրա կյանքը սիրո ժառանգություն է, որ տրվել մեզ ու պարտավորեցրել պահել ամեն գնով:

 

Սակայն Փրկիչը նաև ուսուցանել է, որ եթե սիրում ենք Նրան, ապա կպահենք Նրա պատվիրանները. «Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները, և ես պիտի աղաչեմ Հորը, և նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի» ( Հովհաննես 14:15-16):

 

Փորձենք միշտ հոգատար և ուշադիր լինել  մեզ շրջապատողների նկատմամբ: Յուրաքանչյուր բառ ընտրելուց առաջ մտածենք այնպես, որ պատահաբար չցավեցնենք ու չկոտրենդ դիմացինի սիրտը: Սիրենք ու գնահատենք միմյանց, որովհետև Աստվածաշնչում ասվում է. «Երանի է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում:
Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ »(Ա Հովհ. 4,16):

  • 2022-03-25
×