Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15)

Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15)

Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։  Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծո բոլոր գործերը կատարյալ են։ Բացի այդ, բոլոր գիտակից արարածներին նա օժտել է ազատ կամքով։ Ուստի սատանա դարձած ոգեղեն էակը նույնպես ստեղծված է եղել կատարյալ և հետո իր սեփական կամքով շեղվել է ճշմարտության ու արդարության ճանապարհից։

 

Աշխարհում այսօր շատ սարսափելի երևույթներ են տեղի ունենում, որոնց բացատրությունը մարդը երբեմն անկարող է լինում տալ: Իմ հիշողության մեջ շատ դեպքեր են դեռևս թարմ, երբ մարդկային ատելությունը հատել է բոլոր թույլատրելի սահմանները:  Ու այդ պահին գիտակցում ես, որ բարոյականութունը, մարդասիրությունը, հանդուրժողականությունը պարզապես մոռացվել է: «Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից:  Այդ դեպքում ինչպես անվանել նմանատիպ գործողություններ իրականացնողներին: Տարբեր կրոնների պատկանող մարդիկ ամենայն լրջությամբ սկսեցին մտածել, որ դա հետևանք է ինչ–որ չար ուժի ազդեցության։ 

 

Չափազանց կարևոր է հագնել Աստծո կողմից տրված սպառազինությունը։ Որպեսզի կարողանանք կրել այդ հոգևոր զենքերը, պետք է զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ինչպես օրինակ՝ հավատ, արդարություն, առաքինություն։ 

 

Այն հարցերը որոնք առաջանում են մեզ մոտ հավանաբար երբեք էլ չեն ստանա իրենց պատասխանները, փոխարենը Աստված մեզ ամբողջովին զինել է հոգևոր սպառազինությամբ, որպեսզի կարողանանք «սատանայի հնարքներին հակառակ գործել:

  • 2022-03-25
×