Կյանքում ամենագեղեցիկը` սերն է, հավատարմությունը

Կյանքում ամենագեղեցիկը` սերն է, հավատարմությունը

Հավատարմության մասին շատերս ենք խոսում ու շատերիս թվում է՝ դա այնքան պարզ բան է, որ բոլորին հասանելի է: Իրականում, առաքինությունը ինքնին մեծագույն շնորհ է, հատկապես ՝ ամուսնական հարաբերություններում: Անհնարին է պատկերացնել իսկական մաքուր սեր, առանց անձնվեր, անբիծ հավատարմության: Այսօր բոլորս ձգտում ենք մեր կողքը տեսնելի միայն հավատարի մարդկանց, ում հետ հնարավոր կլինի շատ հեռուն գնալ ու վայրկյան անգամ կասկած չունենալ, որ ինչ որ պահի հուսալքություն ենք ապրելու:

 

Սիրել՝ նշանակում է անձը սիրահոժար զոհողության ենթարկելտալ անձը՝ ուրիշներին ապրեցնելու համար:

 

Ուր սեր կա, այնտեղ կտիրի խաղաղություն, արդարություն, ճշմարտություն: Սերը մարդկանց կպահի խաղաղության և անդորրության մեջ, սիրով լցված հոգին անպարտելի կլինի մարտերում և չի նահանջի դժվարությունների  առաջ: 

 

Սերը մարդկանց կբարձրացնիկաստվածացնիորովհետև. «Սերը համբերող էքաղցրաբարոսերը չի նախանձումիրենը չի փնտրումանիրավության վրա չի ուրախանումայլ ուրախանում է ճշմարտության վրա» - ասում է Պողոս առաքյալն:

 

 Հավատարմությունը՝ որպես հոգևոր արժեք, ուղղակիորեն բխում է հավատքից. հավատք ոչ միայն Աստծո, այլ նաև մարդու նկատմամաբ: Անհավատարմության իրական աղբյուրը եսասիրությունն է, երբ մեզանից բացի ոչ մեկի չենք տեսնում, կարևոր է միայն մե՛ր ցանկությունները, մե՛ր կարիքները, մե՛ր պատկերացումները և այլն:

 

Իսկ ամուսնական հարաբերություններում հավատարմությունը կարևոր է, քանի որ այս արժեքը միացնում ու ավելի ներդաշնակ է դարձնում զույգերին և վերացնում անհավասարությունը: Օրինակ՝ ոմանք կարծում են, թե տղամարդու դավաճանությունը ավելի քիչ դատապարտելի է քան ՝ կնոջ, բայց սեռերի փոփոխությունից մեղքը չի կորցնում իր ծանրությունը, քանի որ եկուսի պարագայում էլ այս երևույթը հավասար դատապարտելի է:

  • 2022-03-25
×