Մարգարեությունը մարդիկ առավել հաճախ նույնացնում են ապագայի կանխատեսման հետ, իրականում այն Աստծո արդարության կամքի փոխանցումն է մարդկանց։ Մարգարեանալ նշանակում է լինել աշխարհում աստվածային ճշմարտության մունետիկը։ Մարգարեն խղճի ձայնի մարմնավորումն է, որ արթնացնում է ժամանակակիցների կրոնական զգացումը, քանզի նրա պարտքն է պայքարել հոգևոր կյանքում այն փոփոխությունների դեմ, որոնք մարդկանց հեռացնում են Տիրոջ շավիղներից։
Մարգարեները առաջին հերթին մարդկանց ազատեցին վախից, որը գալիս էր գալիքի հանդեպ անորոշությունից և վտանգավոր երևույթների ակնկալիքից։ Մարգարեները հայտարարում էին, որ Աստծո հանդեպ հավատարմությունը ազատում է դժբախտություններից, ուստի մարդը Աստծո օգնությամբ կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները։
Կտակարանյան մարգարեները մարգարեացան, մինչ Հովհաննես Մկրտիչ, որովհետև նրանք մարգարեանում էին Քրիստոսի գալսյան, փրկագործության մասին։ Մարդկանց հիշեցնում Աստծո կամքի համաձայն ապրելու ու ստեղծելու մասին։
Սակայն, վաղ շրջանի եկեղեցում դեռ խոսվում է մարգարեության անհրաժեշտության մասին։ Սուրբ Պողոս առաքյալն կարևոր շնորհներից առաջինը համարում էր առաքելությունն, երկրորդը՝ մարգարեությունը, հորդորելով նախանձախնդիր լինել հոգևոր շնորհների, հատկապես, մարգարեություն անելու մեջ։
Քրիստոս կոչվեց մարգարե և այս մասին կարդում ենք Ավետարանում․ «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլեայի Նազարեթ քաղաքից է» (Մատթեոսի 21:11):
Քրիստոս կոչվեց մարգարե և տվեց շնորհներ իր առաքյալներին, որպեսզի քարոզեն ամբողջ աշխարհում և միաժամանակ նրանց տվեց շնորհներ՝ բժշկություն անելու։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Թովմա առաքյալի, Ս․ Հակոբոս և Ս․ Սիմոն առաքյալների հշատակության տոնը։
Ս․ Թովմա առաքյալը կոչվել է նաև երկվորյակ, բնավորությամբ թերահավատ անձ է եղել և կասկածել է նաև իր առաքյալ ընկերների վկայություններին, որոնք տեսել էին Քրիստոսի Հարությունը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20.25):
Խոսելով Հակոբոս առաքյալի մասին՝ տեղեկանում ենք, որ նրա մայրը Մարիամ Աստվածածնի քույրն էր, ինչի համար էլ Հակոբոսին կոչում են Տիրոջ եղբայր։ Ավանդության համաձայն նա վաղ հասակից մշտապես գտնվում էր Երուսաղեմի տաճարում, որտեղ հաճախ ծնկած աղոթում էր ժողովրդի համար։
Սիմոն մարգարեի մասին շատ քիչ տեղեկություն է պահպանվել, հայտնի է, որ Նա ծնունդով Կանա քաղաքից էր և իր ծննդավայրի անունով էլ կոչվել է։ Հունական եկեղեցու ավանդության համաձայն նա Կանայի հարսանիքի փեսան է եղել, որին մասնակցում էր Տիրամայրը և Նրա հետ ներկա էր նաև Հիսուս Քրիստոս, որտեղ Նա փորձեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինու վերածելով։