Քրիստոնեական լույսը տարածող առաջամարտիկները

Քրիստոնեական լույսը տարածող առաջամարտիկները

Սուրբ Ստեփանոս նախավկան առաջին դարում առաքյալների կողմից ընտրված յոթ սարկավագներից մեկն էր: Նրանք Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորներն էին և կոչված էին ծառաության։ Նրանց հիմնական գործը կարիքավորներին օգնել էր, խնամելը, աջակցելը։  Ս․ Ստեփանոսը իր սպասավորության մեջ քաջ էր ու արի, լի էր Սուրբ Հոգով ու փայլում էր հավատքով: Թերևս, հավատքի մեջ այդքան զորեղ լինելն էր նպաստում, որ նա դիմակայեր ժամանակի ծանր հարվածներին ու հանուն քրիստոնեության տարածման՝ չխնայեր անգամ իր կյանքը։ Մեծ հավատով ու եռանդով Ստեփանոսը ծառայում էր Աստծուն ու իր օրինակով ցանկանում ցույց տալ, որ Աստծո առաջ բոլորն են պարտավոր խոնարհաբար ծառայել։ Քրիստոնյա մարդու համար սա շատ կարևոր պայման է․ Մենք՝ քրիստոնյաններս, այս սրբերի օրինակով ենք այսօր կարողանում ապրել ու շրջապատին ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի առաքինի ու օրինակելի քրիստոնյայի կերպարը։ Սուրբ Ստեփանոսի անմնացորդ սիրո և նվիրումի մասին Աստվածաշնչում գրված է․ «Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում» (Գործք Առաքելոց 6.8):

 

Աստվածաշնչյան այս մի դրվագը շատ բան է պատմում այս սրբի կերպարի մասին․

 

Երբ Քրիստոսին բերեցին քահանայապետի տուն, իր գլխի վարշամակը Ստեփանոսը փռեց Տիրոջ ոտքերի տակ, որով ցույց տվեց իր անսքող համակրանքը Փրկչի հանդեպ: Իհարկե, այս քայլից հետո, սկսվեց նրա դեմ հալածանքներն, բայց Տիրոջը ընտրած մարդը չի կարող վախենալ ու սարսափել այն չարից, որ պետք է հարվածի իրեն։ Նրա օրինակով մենք ևս պետք է այսօր ապրենք ու քրիստոնեության շունչը տարածենք ամենուր։ Չվախենանք ու չնահանջենք չարի առաջ, այլ Աստվածային հզոր ուժով զինված՝  դեմ դուրս գանք մեզ սպառնացող մարտահրավերների դեմ։

  • 2022-04-12
×