Աստված-մարդ փոխհարաբերությունները՝ կիրակնօրյա դպրոցի սաների աչքերով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Աստված-մարդ փոխհարաբերությունները՝ կիրակնօրյա դպրոցի սաների աչքերով

Աստված-մարդ փոխհարաբերությունները՝ կիրակնօրյա դպրոցի սաների աչքերով

Հունիսի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաների «Ուղևորները» ներկայացումը:

Ներկայացումը դեպի Աստված տանող բարդ ու միևնույն ժամանակ լույսով լի ճանապարհի մասին էր: Միջոցառման սկիզբն ազդարարվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությամբ և միասնական աղոթքով:

Միջոցառմանը զուգահեռ ցուցադրվեցին նաև ուլունքագործության խմբի սաների աշխատանքները: Ներկայացման ավարտին Տեր Զենոնի և խմբի ղեկավար Հայկանուշ Հակոբյանի կողմից պատանիները պարգևատրվեցին պատվոգրերով՝ իրենց ակտիվ մասնակցության և կատարած աշխատանքի համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-12
×