Ավետարանիչներից միակը, ով չնահատակվեց, այլ վախճանվեց իր մահով

Ավետարանիչներից միակը, ով չնահատակվեց, այլ վախճանվեց իր մահով

Ավետարանիչներից միակը, ով չնահատակվեց, այլ վախճանվեց  իր մահով Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին առաջին Եկեղեցու սյուներից մեկն է:

 

Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Նրան կոչում էին Սիրո աշակերտ, Աստվածաբան Ավետարանիչ, Հայտնության Մարգարե: 

 

Հովհաննեսը, մեր բոլորիս համար միշտ եղել է հանդարտ, աստվածասեր, մարդասեր մեկը, բայց ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի փառահեղ անձնավորություններից մեկը:

 

Նրա մեջ ներդաշնակվել ու միատեղվել են՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը: 

 

Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի առանձնահատուկ սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը:

 

Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին:

 

Այս ավետարանչի մասին կարել է երկար խոսել ու պատմել, բայց մի փաստ ևս արձանագրենք ու ամփոփենք նրա կերպարի մեծությունն․ բանն այն է, որ Հովհաննեսը իր ավետարանում իրեն անունով երբեք չի հիշատակում, նույն կերպ անվամբ չեն նշվում ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա կերպարի համեստությունը, վեհությունն ու խոնարհությունը:

 


 ԱՂՈԹՔ


«Հոգիս դիմում է քեզ, Աստված, որ պատվիրաններիդ լույսը ծագեցիր աշխարհին Քո ընտրած առաքյալների միջոցով. նրանց բարեխոսությամբ ապրեցրո՛ւ մեզ։

 

Սուրբ Հոգու շնորհներով լցված և երկնքի խորանների վրա բարձրացած՝ նրանք տեղեկացան Միածնիդ անճառելի էության մասին և ավետարանեցին աշխարհին. նրանց բարեխոսությամբ ապրեցրո՛ւ մեզ։

 

Որոտման Որդիները կարող եղան ամենայն զորությամբ ընդունելու Միածնիդ չարչարանքների բաժակը և Քո աջ կողմում դասվեցին. նրանց բորախոսությամբ ապրեցրո՛ւ մեզ»:

  • 2022-04-12
×