Աստծո առաջամարտիկները

Աստծո առաջամարտիկները

Երբ խոսում են մարգարեությունների մասին, շատերը այն նույնացնում են  գուշակությունների կամ ապագան կանխատեսելու հետ։ Իրականում, մարգարեանալ նշանակում է Աստծո խոսքի կրողն ու փոխանցողը լինել մարդկանց։ Մարգարեն, այն մարդն է, ով արթնացնում է մարդկանց մեջ խղճի ձայնը, հոգևոր զգացումները։ Առհասարակ, նրանց պարտքն է եղել պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող էր մարդկանց հեռացնել Աստծուց։  

 

Մարգարեները առաջին հերթին մարդկանց ազատեցին վախից։ Այդ վախը գալիս էր ապագայի հանդեպ անորոշությունից։ Նրանց շնորհիվ մարդիկ հասկացան, որ Աստծո հանդեպ հավատարմությունը կազատի իրենց դժբախտություններից, չարի ճիրաններում հայտնվելուց, ուստի մարդը Աստծո օգնությամբ կարող է հաղթահարել իրեն պատուհասած ցանկացած դժվարություն։ 

 

Հինկտակարանյան մարգարենները մարգարեացան Քրիստոսի գալստյան, փրկագործության մասին։ Մարդկանց հիշեցնում էին Աստծո կամքի համաձայն ապրելու կարևորության մասին:

 

Սակայն, վաղ շրջանի եկեղեցում դեռ խոսվում է մարգարեության անհրաժեշտության մասին։ Սուրբ Պողոս առաքյալն կարևոր շնորհներից առաջինը համարում էր առաքելությունն, երկրորդը՝ մարգարեությունը, հորդորելով նախանձախնդիր լինել հոգևոր շնորհների, հատկապես, մարգարեություն անելու մեջ։

 

Քրիստոս կոչվեց մարգարե և այս մասին կարդում ենք Ավետարանում․ «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլեայի  Նազարեթ քաղաքից է» (Մատթեոսի  21:11): Տերը տվեց մարգարեական շնորհ իր առաքյալներին, որպեսզի Բարի լուրը փոխանցեն ամբողջ աշխարհին: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-04-13
×