Կյանքի նորոգությունը

Կյանքի նորոգությունը

Մեր կյանքն անընդմեջ գոյություն ունեցող մի դպրոց է, որտեղ յուրաքանչյուրս ամեն օր սովորում ենք և նոր բացահայտումներ անում: Այն շարունակական ինքնակատարելագործման ճանապարհ է, որով ընթանալիս մենք անդադար ձգտում ենք դառնալ առավել պիտանի և արժեքավոր:

 

Սակայն չափազանց կարևոր է իմանալ, որ մեր կյանքն ու գաղափարները՝ իբրև շարունակաբար ինքնակատարելագործման փուլում գտնվող երևույթներ՝ մշտապես կարիք ունեն նորոգության:

 

Իսկ նորոգության համար առաջին հերթին ըմբոստության փոխարեն անհրաժեշտ է՝ իմաստություն: Քանզի այն տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ մենք սովորում և արժևորում ենք որևէ նոր բան, ինչը չգիտեինք նախկինում:

 

Իսկ սա էլ իր հերթին հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք մեր իմաստությամբ պատրաստ ենք մեր սիրտը բացել նորի առջև, որը գուցե առաջին հայացքից թվում է անսովոր:

 

Այլ կերպ ասած՝ կյանքի նորոգությունը հնարավոր է այն պարագայում, երբ մենք գիտակցում ենք, որ այս կյանքը մի կարևորագույն դպրոց է, իսկ մենք՝ այնտեղի աշակերտները: Եվ եթե ցանկանում ենք լինել օրինակելի, այնժամ հարկավոր է շարունակաբար սովորել նոր տրված դասերը, այլ ոչ թե բավարարվել իմացածով՝ կարծելով, թե ամեն ինչ գիտենք:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-04-13
×