Քննեցեք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք, փրձեցեք դուք ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան (Բ Կորնթ 13:5):
Աստված մեզ պատվիրում է. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Նա պահանջում է քրստոնյաներից հասնել կատարելության լրման և կատարյալ լինել բոլոր առաքինություններում: Անկասկած, ամենքս էլ ուզում ենք հասնել այդ բարձրությանը, սակայն առանց նախապես տեղեկանալու, թե ինչ է բաղձալի կատարելությունը, հնարավոր է և շեղվել ճշմարիտ ճանապարհից: Եվ կարծելով, ընթանում ես դեպի կատարելություն՝ գնալ բոլորովին հակառակ ուղղությամբ:
Մարդու համար ամենակատարյալ և վեհ գործը, որին կարող ենք հասնել, Աստծուն մերձենալն ու Նրա հետ մեկ լինելն է: Ոմանց կարծիքով, քրիստոնեական կյանքի կատարելությունն է պահեցողության, ծնրադումների և այլ նման մարմնավոր խստությունների կիրառումը: Ոմանք էլ կարծում են, այն ձեռք է բերվում կանոնական աղոթքների ամենօրյա ընթերցումով և եկեղեցական բոլոր արարողություններին մշտական ներկայությամբ: Շատերն էլ այն կարծիքին են, որ կատարելության հասնելու համար անհրաժեշտ է մտային աղոթք: Սակայն, հիշեք, այս բոլոր առաքինությունները սոսկ միջոցներ ու կերպեր են քրիստոնեական կատարելության հասնելու համար:
Բայց թե որքանով են նրանք հեռու կարծեցյալ կատարելությունից, հստակ երևում է իրենց կյանքից և բարքից, քանի որ սիրում են զբաղեցնել առաջին տեղերը, հարգանքի և պատվի արժանանալ, սրտնեղում են ուրիշների հաջողություններից, անգամ վարկաբեկում նրանց, մեծ եռանդով քննարկում են ուրիշների թերությունները և ասածները, իսկ սեփական բացթողումների հանդեպ կույր են:
Եթե Աստված փորձում է նեղությունների կամ հալածանքների միջոցով ուշքի բերել նրանց և խոնարհության մղել, այնժամ ի հայտ է գալիս, թե որքան խորն է հպարտությունն արմատացած նրանց սրտերում, և ովքեր են նրանք իրականում:
Հենվելով բարեպաշտության արտաքին դրսևորումների վրա, կարծելով, որ հասել են կատարելությանը՝ հպարտությամբ համակված սկսում են դատել ուրիշներին: Ցավոք, այլևս որևէ մեկին չի հաջողվի մարդկային ճիգերով դարձի բերել նրանց, այլ միայն՝ Աստծո զորեղ ներգործությամբ: Ավելի դյուրին դարձի կգա բացահայտ մեղսագործը, քան տեսանելի բարեմասնությունների քողի տակ թաքնվածը:
Իսկ ինչպե՞ս են վարվում առաքինի այրերը: Նրանք պահք են պահում, որպեսզի սանձեն իրենց կրքոտ մարմինը: Հսկում են, որպեսզի պայծառացնեն մտքի աչքերը, աղոթք են անում, մասնակցում եկեղեցական արարողություններին և այլ բարեպաշտական գործեր կատարում, որպեսզի իրենց ուշադրությունը երբեք չշեղվի երկնավոր բաներից, կարդում են մեր տիրոջ կյանքի և չարչարանքների մասին, որպեսզի ավելի լավ տեսնեն սեփական թշվառությունը և Աստծո անսահման բարությունը, որպեսզի հոժարությամբ հետևեն մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ հանձն առնելով Խաչի ճանապարհով ընթանալը և անձնուրացությունը, որպեսզի ավելի բորբոքվեն Աստծո սիրով և հրաժարվեն սեփական անձի հանդեպ տածած սիրուց:
Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից