«Հոգևոր աջակցություն ընտանիքներին»

«Հոգևոր աջակցություն ընտանիքներին»

Հոկտեմբերի 10-ին Արարատի տարածաշրջանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը։ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրն իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ, որի նպատակն է ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ծնողական և աշակերտական լսարաններում քահանաների հետ հանդիպումների միջոցով ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր միջոցներն ու տարաբնույթ ճգնաժամերից խուսափելու հոգևոր ճանապարհը:


Այս տարի ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվեցին Տափերականի և Նոր Ուղու միջնակարգ դպրոցները, որտեղ հոկտեմբերի 10-14-ը Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը և ՔԴԿ պատասխանատու Մինաս Հովակիմյանը իրականացրեցին դասընթացներ։


«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը շարունակելու է գործել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ընտանիքի առջև ծառացած բարդ խնդիրները և աջակցել ոչ միայն ծնողներին, այլև աշակերտներին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-10-17
×